Թուրքիայի դեմ խաղից առաջ, ցավոք, ունենք կորուստ. ՀՖՖ

Հայաստանի ֆուտբոլր ֆեդերացիան ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ մեր հավաքականը Թուրքիայի դեմ խաղից առաջ, ցավոք կորուստունի:
Մարզման ժամանակ ստացած վնասվածքի պատճառով Անդրե Չալըշըրը բաց կթողնի 2-3 շաբաթ:
«Մեր պաշտպանը կմնա Հայաստանում` աջակցելու տղաներին կարևոր խաղում: Շուտափույթ ապաքինում ենք մաղթում Անդրեին»,-ասված է գրառման մեջ:
Հիշեցնենք՝ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր՝ մարտի 24-ին, կժամանի Հայաստան: Հայաստան-Թուրքիա հանդիպումը կկայանա մարտի 25-ին`ժամը 21։00-ին։