Այս կանաչին խորհուրդ է տրվում ներառել սրտային հիվանդություններով տառապողների սննդակարգում. ո՞րն է այն

Էնդոկրինոլոգն անվանել է կանաչի, որը կօգնի սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց։
Մասնագետի խոսքով՝ թրթնջուկը պարունակում է կալիում և մագնեզիում, որոնք նպաստում են սրտի աշխատանքի նորմալացմանը, արյան անոթների լայնացմանը և սրտի ռիթմի խանգարումների կանխարգելմանը: Բացի այդ, թրթնջուկը կօգնի բարելավել աղիների աշխատանքը։
«Մեծ քանակությամբ մանրաթելն օգնում է նորմալացնել աղիքային միկրոֆլորան, քանի որ մանրաթելը աղիներում օգտակար բակտերիաների սնուցման աղբյուր է», - նշել է մասնագետը Gazeta.ru-ին տված հարցազրույցում:
Էնդոկրինոլոգը հավելեց, որ այս կանաչին օգնում է նվազեցնել փորկապության և որովայնի շրջանում տհաճության հավանականությունը։ Բժիշկը հիշեցրեց, որ աղիքային միկրոֆլորան պաշտպանում է օրգանիզմը ալերգիայից և ամրացնում իմունային համակարգը։