Քիմ Քարդաշյանին ու նրա նոր սիրելիին նկատել են երեկույթի ժամանակ (տեսանյութ)

Քիմ Քարդաշյանին ու նրա նոր սիրելիին նկատել են երեկույթի ժամանակ (տեսանյութ)

Պապարացիները երեկույթի ժամանակ նկատել են հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին ու նրա նոր սիրելիին՝ ամերիկացի ֆուտբոլիստ Օդել Բեքհեմ Կրտսերին։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է TMZ-ն։

Լոս Անջելեսի Chateau Marmot հյուրանոցում նրանք ներկա են եղել երգչուհի Բեյոնսեի և ռեփեր Ջեյ Զիի կազմակերպած աստղային միջոցառմանը։ Տեղադրված կադրերում, որոնք արվել են հաստատության նախասրահում, նրանք են երևում։ Քարդաշյանն ու Բեքհեմը  սիրախաղով զրուցում են ու գրկախառնվում։ Ինչ-որ պահի Քարդաշյանը մոտեցել է նրան ու փորձել համբուրել:

Փետրվարին Քիմ Քարդաշյանին և Օդել Բեքհեմ Կրտսերին առաջին անգամ կասկածել են սիրավեպի համար։ Հետո հայտնի է դարձել, որ զույգը միասին ներկայացել է Grammy մրցանակաբաշխության նախօրեին, որը տեղի է ունեցել Լոս Անջելեսի գիշերային ակումբներից մեկում։ Ավելի ուշ անանուն ինսայդերներից մեկը հայտնել է, որ հայտնիների հարաբերությունները շատ են լրջանում ու պարզաբանել, որ նրանք հանդիպել են մոտ մեկ տարի։