Արշակունյաց պողոտայով անցնող միջին ճնշման ստորգետնյա գազատարը վնասվել է. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ

Արշակունյաց պողոտայով անցնող միջին ճնշման ստորգետնյա գազատարը վնասվել է. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ

Արշակունյաց պողոտայով անցնող միջին ճնշման ստորգետնյա գազատարը վնասվել է. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ

Այլ կազմակերպության կողմից հողային աշխատանքների ընթացքում վնասվել է Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայով անցնող միջին ճնշման ստորգետնյա գազատարը, ինչի պատճառով սեպտեմբերի 30-ին ժամը 15:30-ից դադարեցվել է Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 8, 26, 39/9 բազմաբնակարան շենքերի, «Բրյուսով» թաղամասի, հարակից առանձնատների, Գր․Լուսավորչի փողոցի թիվ 3 բազմաբնակարան շենքի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի: