1.5 տարեկան երեխան հրաշքով է փրկվել. ինչպե՞ս է «Էլ Գարդեն»-ի աշխատակիցների պատճառով տուժած փոքրիկը

1.5 տարեկան երեխան հրաշքով է փրկվել. ինչպե՞ս է «Էլ Գարդեն»-ի աշխատակիցների պատճառով տուժած փոքրիկը

Օգոստոսի 12-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը հրաշք է գործել՝ փրկելով 1.5 տարեկան տղա երեխայի կյանքը։ 


Այդ օրը, ինչպես ավելի վաղ հայտնել էր Shamshyan.com-ը, Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գործող «Էլ Գարդեն»-ի լողավազանից ջրահեղձ լինելու հետևանքով «ջրահեղձություն» ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների 01 խումբը ծայրահեղ վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխել մի երեխայի։

Մինչ հիվանդանոց տեղափոխելը շտապօգնության բժիշկներն են առաջին բուժօգնությունը ցուցաբերել, ապա արդեն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկները, ինչի շնորհիվ երեխայի կյանքը հնարավոր է եղել փրկել։

Պարզվել է, որ նույն օրը երեխան, ով Արարատի մարզի բնակիչ 1.5 տարեկան Լևոն Ի.-ն է, գտնվելիս է եղել «Էլ Գարդեն» բացօթյա հանգստյան համալիրում, որտեղ աշխատակիցների անուշադրության և անփութության պատճառով երեխան շրջանցել է բատուտը և հայտնվել լողավազանում։

MediaHub-ը կապ հաստատեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հետ՝ հասկանալու, թե ինչպե՞ս է երեխայի ինքնազգացողությունը:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից MediaHub-ին փոխանցեցին, որ երեխային դուրս են գրել հիվանդանոցից, 1.5 տարեկան տղայի ինքնազգացողությունն արդեն լավ է:

Հիշեցնենք, որ դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։

Մարիաննա Արամյան