Ռոնալդուն մնում է «Մանչեսթեր Յունայթեդում»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի հեռանա թիմից։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում էր «Նապոլին»։
Նրա գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2023 թվականին։