Ադրբեջանում հարսանիքի ժամանակ թալանել են հարբած հյուրին

Ադրբեջանի Շիրվանի ոստիկանության աշխատակիցները օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում բերման են ենթարկել քաղաքի բնակիչ, նախկինում դատապարտված Վուսալ Ֆարաջովին, ով կասկածվում է գողության մեջ։
Այս մասին հայտնում են ՆԳՆ մամուլի ծառայության Շիրվանի տարածքային խմբից։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ կալանավորը, օգտվելով հարսանեկան արարողությունը մասնակից հյուրի ալկոհոլային հարբածության վիճակից, թալանել է նրան։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, Վ.Ֆարաջովի նկատմամբ քաղաքային դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld