Մայր Տաճարը՝ այսօր. ի՞նչ է արվել այս տարիներին, և ի՞նչ ենք տեսնելու վերաբացումից հետո

Մայր Տաճարը՝ այսօր. ի՞նչ է արվել այս տարիներին, և ի՞նչ ենք տեսնելու վերաբացումից հետո

Մի քանի օրից Մայր Տաճարը վերջապես կբացի իր դռները հավատավոր ժողովրդի առջև:

Սեպտեմբերի 28-ին, երեկոյան ժամը 5-ին Սուրբ Տրդատի բաց խորանում տեղի կունենա Մյուռոնօրհնության արարողություն, հաջորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 10։30-ին կվերաօծվի Մայր Տաճարը:

Ի՞նչ է արվել այս տարիների ընթացքում, ինչպիսի՞ն է հիմա Մայր Տաճարը ներսից, և ի՞նչ է սպասվում: 

MediaHub-ի լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանն այսօր հայաստանյան լրատվամիջոցների համար կազմակերպված շրջայցին է ներկա եղել, ֆիքսել այն, ինչն այսքան տարի փակ էր վերանորոգման նպատակով: