Ըստ էության, առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց․ Նիկոլ Փաշինյան

Ըստ էության, առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց․ Նիկոլ Փաշինյան

Ըստ էության, առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց։ Այս մասին Ստեփանավանում լրագրողներին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների երեկվա հանդիպման արդյունքում հրապարակված հայտարարությանը։

Ըստ նրա՝ պետք է գնահատել դա։

Հայաստանի և Ադրբեջանի՝ պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները երեկվա հանդիպումից հետո համատեղ մամլո հաղորդագրություն էին տարածել, որում ասվում է, որ նախնական համաձայնեցվել են «Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը»։