Փորձ է արվում հայ ժողովրդին ներարկել անզորության զգացողություն․ Մինասյան

Ինչպես տեղյակ եք, այսօր ընդդիմության պահանջով գումարվեց ԱԺ մեկ նիստ՝ ՀՀ և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ հարցով, և հերթական անգամ ապօրինություն տեղի ունեցավ, երբ 8 ընդդիմադիր պատգամավորներ զրկվեցին այդ նիստին մասնակցելու հնարավորությունից։ Այս մասին ԱԺ-ի հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Մեր առաջարկությունը փորձ է արվում հերթական անգամ մանիպուլյացիայի ենթարկել և կեղծ թեզեր վերագրել մեր առաջարկություններին։  Փորձ է արվում հայ ժողովրդին ներարկել անզորության զգացողություն»,- ասաց Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում