Ի՞նչ անկախություն, երկրի ղեկավարն առավոտյան վեցին է գալի՞ս «Եռաբլուր», էս ի՞նչ է
Սա անկախության օ՞ր է, ինչո՞վ ենք տեսնում, երեխայիս համար ծաղիկներ եմ բերում, ջուր էլ չկա։ MediaHub.am-ի հետ զրույցում նեղսրտում է զոհված զինծառայողներից մեկի մայրը։
Նշում է՝ ո՛չ լավ բան են տեսնում, ո՛չ էլ՝ լավ բանի սպասում։ Փաշինյանի այցի պահին «Եռաբլուրում» չի եղել, ձայներից է արթնացել, մոտակայքում է ապրում։
«Զարմացա, թե ինչ ձայն է ժամը վեցին։ Ժամը վեցին երկրի ղեկավարը գալիս է, որ ոչ մի ծնող չկա՞։ Ումի՞ց ես վախենում, ծնողի՞ց»,- հարցնում է նա։
Մայրը նշում է՝ գոնե ննջեցյալներին հանգիստ թողնեն։ «Օրը մի բան են ասում՝ ո՛չ գիշերն ենք հանգիստ, ո՛չ հիմա։ Չեն թողնում ապրենք»,- ասաց նա։