Քանի՞ քաղաքացի է բերման ենթարկվել այսօրվա ընթացքում

Այսօր վաղ առավոտից, Բագրատ Սրբազանի կոչով, մարդիկ դուրս էին եկել անհնազանդության ակցիաների. ժամը 08:00-ից սկսած քաղաքացիները պարալիզացնում էին ամբողջ քաղաքը, փողոցներ փակում։
Ոստիկանությունն այսօր էլ աչքի ընկավ. ՆԳՆ-ից MediaHub-ին փոխանցեցին, որ ընդհանուր այսօր 63 քաղաքացի է բերման ենթարկվել, որոնք բոլորը ժամը 17:00-ի դրությամբ ազատ են արձակվել։
Հիշեցնենք, այսօր ոստիկանական մեքենան միտումնավոր քշել էր MediaHub-ի լրագրող Նարե Գևորգյանի վրա: Այս միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մարիաննա Արամյան