Բժիշկը բացատրել է, թե ինչպիսի նախաճաշն է հանգեցնում ավելորդ քաշի

Նախաճաշին շաքարով ըմպելիքներն ու քաղցր մթերքները հանգեցնում են ավելորդ քաշի։ Այս մասին ասել է էնդոկրինոլոգ Մարիա Կալոշինան , գրել է РИА Новости-ն։
«Նույնիսկ մի մտածեք դատարկ ստամոքսին մրգային հյութեր կամ շաքարավազով սուրճ խմելու մասին։ Հակառակ դեպքում դուք կստանաք գլյուկոզայի չափաբաժին, որը ձեզ կարճատև հագեցածության զգացում կպարգևի և կհանգեցնի ավելորդ քաշի»,- մեջբերել է աղբյուրը նրա խոսքերը։
Բժիշկն ընդգծել է, որ նախաճաշին չի կարելի նաև փաթիլներ, խրթխրթան գնդիկներ ուտել։ Պատրաստի նախաճաշերը պարունակում են մեծ քանակությամբ շաքար և ալյուր, ինչը վատ կանդրադառնա արտաքին տեսքի վրա։
«Նման նախաճաշից հետո շուտով ձեզ կգրավեն խորտիկները, որոնք նույնպես լավագույնս չեն ազդի ձեր կազմվածքի վրա»,- ընդգծել է բժիշկը։