Ծանրամարտի ԵԱ․ Անուշ Արշակյանի արդյունքը

Ծանրամարտի ԵԱ․ Անուշ Արշակյանի արդյունքը

Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր Հայաստանը մեկ ներկայացուցիչ ուներ: Կանանց B ենթախմբի 64 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս եկավ Անուշ Արշակյանը: Այս մասին գրում է Armsport.am-ը։

Արշակյանը, հանդես գալով B ենթախմբում, պոկում վարժությունում հաջող կատարելով միայն առաջին մոտեցումը, գլխավերևում պահեց 80 կգ կշռող ծանրաձողն ու զբաղեցրել էր 8-րդ հորիզոնականը: Հրում վարժությունում Անուշը 104 կիլոգրամ բարձրացրեց երկրորդ մոտեցումից: Այս վարժությունում Արշակյանը 7-րդն էր: Երկամարտում ընդհանուր 184 կգ արդյունքով Արշակյանը զբաղեցրեց 9-րդ տեղը։

B և C ենթախմբերում երկամարտի 202 կգ արդյունքով լավագույնը Իսպանիայի ներկայացուցիչ Անասագաստի Մարտինեսն էր:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։