Խոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան

Խոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան

Այսօր՝ մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 47 կմ հատվածում՝ Արարատի վարչական տարածքում, բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և «Renault» մակնիշի բեռնատարը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվավածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն:  

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգության բժիշկների հերթապահ խումբը և Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարները «Mercedes»-ի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցերել շտապօգնության մեքենային:  

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բեռնատարը եղել է կայանված, երբ «Mercedes»-ը բախվել է նրան: