Աշխատակիցներն աշխատանքի էին գնում․ վթարի հանգամանքները կպարզի քննությունը

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում՝ Մոնթե Մելքոնյան-Իսակով պողոտա ճանապարհահատվածում բախվել են BMW մակինիշի ավտոմեքենան և Hyundai մակնիշի ավտոբուսը․ 13 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Hyundai ավտոբուսի բոլոր ուղևորները Կառավարության աշխատակազմից են։
MediaHub-ին տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը փոխանցեց, որ վարչապետի աշխատակազմի աշխատակիցներն աշխատանքի էին գնում, երբ տեղափոխող ծառայողական ավտոբուստը վթարի է ենթարկվել։
«Վնասվածքներ ստացած աշխատակիցներին ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն, վթարի հանգամանքները կպարզի քննությունը»,-ասաց նա։
Լիաննա Թորոսյան