Կարող էի դատի տալ սուտ տեղեկություն գրողին․ Անդրեասյանը՝ ամուսնու վթարի մասին

Կարծում եմ՝ կարող էի նույնիսկ դատի տալ սուտ տեղեկություններ տարածելու համար։ Ծառայողական մեքենան վարում է վարորդը և միայն ծառայողական նպատակով։ Այս մասին այսօր Կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդերասյանը՝ խոսելով մամուլում տարածված այն տեղեկությունների մասին, թե իր ամուսինը՝ Պետրոս Ղազարյանը, վթարի է ենթարկվել Անդրեասյանի ծառայողական մեքենայով։

«Ինչ վերաբերվում է տեղի ունեցած վթարին, կարծում եմ՝ իմ ամուսինը բավարար պարզաբանել է։ Իմ ծառայողական մեքենայով որևէ դեպք տեղի չի ունեցել, իմ ծառայողական մեքենան կիրառվում է ծառայողական նպատակներով և, բնականաբար, վթարը ո՛չ մեքենայի հետ կապ ունի, ո՛չ էլ ինձ հետ »,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում