Կոչ եմ անում նրանց, ովքեր զենքը պատրաստ են ուղղել իրենց եղբայրների դեմ, նորից մտածել․ Կիրիլ Պատրիարք

Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը կոչ է արել աղոթել Ռուսաստանում ազգային միասնության համար․
«Սիրելի եղբայրներ և քույրեր
Ռազմական դիմակայությունը փորձություն է, որի ժամանակ մենք նույնիսկ ավելի շատ, քան նախկինում, կոչ ենք անում լինել զգուշավոր, պահպանելու ազգային միասնությունը, աղոթել առ Աստված և մեր ամբողջ ուժով սատարել զինվորներին ու միմյանց։
Այսօր, երբ մեր եղբայրները կռվում և զոհվում են ռազմաճակատում՝ անձնուրաց կատարելով իրենց պարտքը, երբ թշնամիները ամեն ջանք գործադրում են Ռուսաստանին ոչնչացնելու համար, երկրի ներսում տարաձայնություն սերմանելու ցանկացած փորձ մեծագույն հանցագործություն է, որն արդարացում չունի։
Աղոթք բարձրացնելով ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար, որպես Ռուս Ուղղափառ Եկեղեցու Առաջնորդ, կոչ եմ անում նրանց, ովքեր, զենքը ձեռքն առած, պատրաստ են ուղղել իրենց եղբայրների դեմ, նորից մտածել։ Ընդհանուր սպառնալիքի դեպքում պետք է պահպանել մտքի միասնությունը, հաղթահարել դժգոհությունները և անձնական նկրտումները: Ինչքան էլ երբեմն դժվար լինի։
Ես աջակցում եմ Ռուսաստանի պետության ղեկավարի ջանքերին՝ ուղղված մեր երկրում անկարգությունները կանխելուն։
Ես ինքս աղոթում եմ և կոչ եմ անում բոլոր սրբազաններին, հոգևորականներին, վանականներին և աշխարհականներին բարձրաձայնել աղոթքները, որպեսզի Տերը պահպանի խաղաղությունն ու միասնությունը՝ վտանգված շփոթության կոչերից:
Թող Տերը պահապան լինի Ռուսաստանին, նրա ժողովրդին և բանակին»։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld