«Կարմիր խաչի» ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանցիների կողմից առևանգված երկու հայ զինծառայողին

«Կարմիր խաչի» ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանցիների կողմից առևանգված երկու հայ զինծառայողին

Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներն այցելել են Հայաստանի տարածքում ադրբեջանցիների կողմից առևանգված և Ադրբեջանում գերության մեջ պահվող երկու հայ զինծառայողին։ Այս մասին այսօր MediaHub-ին փոխանցեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Երեկ մեր ներկայացուցիչները Ադրբեջանում տեսակցել են հայ երկու զինծառայողներին։ Առանձնազրույցներ են եղել, օգնել են նաև, որ  կապ  հաստատեն ընտանիքների հետ,  «Կարմիր խաչի» միջնորդությամբ նամակներ են փոխանակվել»,- ասաց նա։ 

Հիշեցնենք,  որ մայիսի 26-ին մարտական հենակետեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողներ Հարություն Յուրիկի Հովագիմյանի և Կարեն Աշոտի Ղազարյանի հետ կապը կորել էր:

ՊՆ-ից հայտնել էին, որ Ադրբեջանի կողմից նրանց ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք։ Ադրբեջանն այս պահին փորձում է տանել մի գրծընթաց, որի արդյունքում երկու ադրբեջանցիները, որոնք ՀՀ-ում էին հայտնվել, փոխանակվեն առևանգված զինծառայողների հետ: Այդ թվում՝ սպանության մեջ մեղադրվողին:

Լիաննա Թորոսյան