Վիճաբանություն ամեն օր էլ լինում ա, քիչ առաջ ես էլ ունեի․ ՔՊ-ականը՝ Տեղի ավագանու անդամի ծեծի մասին
«Վիճաբանություն ամեն օր էլ լինում ա, մի քիչ առաջ ես էլ ունեի»,- MediaHub-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Տեղ գյուղում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքին։
MediaHub-ը «ՊՆ խորհրդական Մելիքսեթ Պողոսյանի «մաֆիան» ինձ ծեծի է ենթարկել․ ծեծկռտուք՝ Տեղ գյուղում» վերտառությամբ հոդված էր երեկ հրապարակել, որում նշվում էր, որ ծեծի է ենթարկվել Տեղի ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանը։
Վիճաբանությունը եղել է սահմանների պաշտպանության թեմայով։
Դիտարկմանը, թե ինչո՞ւ է որոշում կայացվել աշխարհազորայինը փոխարինել գյուղի բնակիչներով, Խաչատրյանն ասաց, որ երբ պաշտպանական խնդիր է լինում, գյուղը պետք է ունենա իր ծրագիրը՝ պատերազմական իրավիճակում գյուղի բնակչության վարքագծի կանոնների վերաբերյալ։
«Տեղ համայնքն ամենալավ պատրաստված գյուղն է, բոլորը իրենց տեղը գիտեն, որևէ բանի խնդիր չունեն։ Համայնքում կա զինանոց, ու յուրաքանչյուր տղամարդ գիտի, թե ինչ է անելու պատերազմական իրավիճակի ժամանակ»,-ասաց Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։