Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ազատ արձակվեց կալանքից

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ազատ արձակվեց կալանքից

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ազատ արձակվեց կալանքից։ 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, հոկտեմբերի 19–ին Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու` ԱԱԾ քննիչի միջնորդությունը բավարարել էր։

ԱԱԾ–ն նախօրին միջնորդություն էր ներկայարցել դատարան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ, սակայն դատավոր Արշակ Մաթևոսյանը մերժել էր ԱԱԾ քննիչի միջնորդությունը, և ազատազրկումից երկու ամիս անց փաստաբանն ազատ արձակվեց ԱԱԾ մեկուսարանից։