Այդ ե՞րբ նախկին լրագրող Սարգիս Խանդանյանը դարձավ արցախյան հիմնահարցի «մասնագետ»

Այն մարդիկ, ովքեր պնդում են, թե Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չունենալը նշանակում է Ղարաբաղի հանձնում Ադրբեջանին, ԼՂ հակամարտության էությանը տեղյակ չեն: Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Սարգիս Խանդանյանը:
Ողջ գիտակից կյանքում տարբեր արևմտյան հիմնադրամներում և լրատվականներում աշխատած, Արցախյան հիմնախնդրի, Արցախյան պատերազմի հետ որևէ առնչություն չունեցող, «երբեք բակ չիջածի» արտաքինով ՔՊ-ական Սարգիս Խանդանյանը «գեոպոլիտիկ» վերլուծություններ է անում:
ՔՊ-ական երիտասարդին պետք է հիշեցնել, թարմացնելով հիշողությունը, որ մինչև 2018թ.-ի «թավշյա հեղաշրջումը» Շուշիում ծածանվում էր Արցախի դրոշը, Բերձորը հայկական էր, Հադրութը՝ ևս, իսկ Սյունիքում ադրբեջանական զորքեր չկային: Փաշինյանի և ՔՊ-ականների օրոք Արցախից մնացել է մի փոքր հողակտոր, որի անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները:
ՔՊ-ն այլևս հայկական զորք չի ուղարկում Արցախ: Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) մարդաբանության ֆակուլտետն ավարտած Խանդանյանն ավելի լավ է զբաղվի իր մասնագիտությամբ և քաղաքական պատասխանատվություն ստանձնելով Արցախի հանձնման համար՝ այլևս երբեք չխոսի Արցախյան հարցի մասին:
Վահրամ Բագրատյան