Հանրապետության օրվա կապակցությամբ կառավարությունը որևէ պաշտոնական միջոցառում չի՞ կազմակերպել

MediaHub.am լրատվականը արդեն մի քանի օր է` կապ է հաստատում կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հետ՝ հասկանալու՝ պետական որևէ միջոցառում նախատեսված է մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։ Արդյունքում արդեն մի քանի օր է` հստակ որևէ պարզաբանում չեն տալիս՝ նշելով, որ դա Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ինչպես նաև` Պաշտպանության նախարարությունից պետք է ճշտել։
MediaHub-ը կապ հաստատեց երկու նախարարությունների հետ։ ՏԿԵ-ից հայտնեցին, որ իրենք կարող են տրամադրել տեղեկություն միայն մարզերում նախատեսվող միջոցառումների վերաբերյալ, սակայն պետական մակարդակի միջոցառումների վերաբերյալ տեղեկություն կտրամադրի միայն կառավարության համապատասխան վարչությունը։ Պաշտպանության նախարարությունից էլ հայտնեցին, որ նախատեսվում է այց՝ Սարդարապատ, սակայն այնտեղից ևս պետական մակարդակի միջոցառումների մասով խնդրեցին դիմել կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն։ Մենք կրկին փորձեցինք հստակեցնել կառավարության տվյալ վարչությունից՝ նախատեսվո՞ւմ է որևէ միջոցառում թե ոչ, սակայն մինչ այս պահը դեռ որևէ արձագանք չենք ստացել։
Մերի Գևորգյան