Մեզ ոչինչ չի կանգնեցնի. Ալիևը նորից սպառնացել է Հայաստանին

Մեզ ոչինչ չի կանգնեցնի. Ալիևը նորից սպառնացել է Հայաստանին

Թշնամի երկրի վերընտրված նախագահ Ալիևը հերթական անգամ սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի Հանրապետության հասցեին:

«Եթե ​​Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներին վերջ չդնեն, եթե Հայաստանը չվերադարձնի իր օրենսդրությունը բնականոն հուն, ապա խաղաղ պայմանագիր չի լինի»,- այսօր հայտարարել է Ալիևը: 

«Մեր բանակն իր ուժը ցույց է տվել ոչ թե զորավարժություններով, ոչ թե շքերթներով, այլ մարտի դաշտում, Հայաստանը և նրան ռազմական աջակցություն ցուցաբերողները պետք է իմանան, որ մեզ ոչինչ չի կարող կանգնեցնել»,- հավելել է Ադրբեջանի հավերժ նախագահը։