Որոշ մթերքներ տարեց մարդկանց սպառնում են քաղցկեղի և սրտանոթային հիվանդությունների զարգացմամբ

Որոշ մթերքներ տարեց մարդկանց սպառնում են քաղցկեղի և սրտանոթային հիվանդությունների զարգացմամբ

Որոշ մթերքներ տարեց մարդկանց սպառնում են քաղցկեղի և սրտանոթային հիվանդությունների զարգացմամբ։ Ասել է էնդոկրինոլոգ, սննդաբան, բժշկական գիտությունների թեկնածու Օքսանա Միխալևան РИАМО-ի հետ զրույցում:

Մասնագետը նշել է Քաղցկեղի հետազոտության միջազգային կազմակերպության տվյալները, ըստ որոնց՝ մսի գաստրոնոմիան դասակարգվում է որպես 1-ին դասի քաղցկեղածին: Դրա օգտագործումը կարող է հանգեցնել աղիների, ստամոքսի, վերարտադրողական համակարգի, միզապարկի քաղցկեղի զարգացմանը։ 

Օքսանա Միխալևանզգուշացրել է, որ նման մթերքները հարուստ են ճարպերով, խոլեստերինով և աղով, ինչը տարեց մարդկանց մոտ հեշտությամբ կարող է հանգեցնել գիրության, շաքարախտի և հիպերտոնիայի զարգացմանը:

Բացի այդ, սննդաբանի խոսքով, տարեց մարդկանց խորհուրդ չի տրվում օգտագործել բարձր յուղայնությամբ կաթնամթերք ու հատկապես պանիր՝ օրական 20-30 գրամից ավելի: «Դա կալցիումի լավ աղբյուր է տարեցների համար։ Այնուամենայնիվ, եթե այն մեծ քանակությամբ օգտագործեք, աղի և խոլեստերինի բարձր պարունակության պատճառով այն կբարձրացնի հիպերտոնիայի, աթերոսկլերոզի և երիկամների ֆունկցիայի նվազման վտանգը»,- պարզաբանել է Միխալևան։

Դիետոլոգն ասել է, որ բարձրակարգ ալյուրից պատրաստված թխվածները (սպիտակ հաց, բուլկիներ, խմորեղեն) կարող են վնասակար լինել նաև տարեցների համար։ 

«Դրանք կարող են հանգեցնել գիրության և 2-րդ տիպի շաքարախտի զարգացման: Քաղցրավենիքը, շոկոլադը և արդյունաբերական թխվածքաբլիթները նույնպես հրահրում են քաշի ավելացում և շաքարախտ, ինչպես նաև հանգեցնում են տարեցների լյարդի ճարպային հիվանդության առաջացմանը»,- ընդգծել է նա։ 

Միխալևան նաև խորհուրդ է տվել տարեց մարդկանց չափից շատ օգտագործել թթու, որն աղի մեծ պարունակության պատճառով արյան ճնշման բարձրացում է առաջացնում ու լարում երիկամները։