Աստղագուշակները նշել են 6 ամենահպարտ կանանց՝ ըստ կենդանակերպի նշանի

Յուրաքանչյուր կին ունի իր կենդանակերպի նշանին հատուկ յուրահատկություններ։ Մասնագետներն անվանել են կենդանակերպի այն նշաններին, որոնք առանձնանում են հպարտությամբ և երբեք չեն ներում դավաճանությունը, այլ ընդմիշտ բացառում են տղամարդուն իրենց կյանքից, գրում է Life.ru-ն։
Առյուծի նշանի տակ ծնված կանայք հայտնի են իրենց արքայական կրքով և վստահությամբ։ Նրանք հպարտանում են իրենց անհատականությամբ և յուրահատկությամբ:
Կույսի նշանով կանայք կազմակերպիչներ են, ովքեր միշտ ամեն ինչ նախապես պլանավորում են և կարծում են, որ մյուսները պետք է հետևեն իրենց ծրագրերին, քանի որ նրանք միշտ ճիշտ են: Նրանք, ովքեր կանցնեն Կույսերի սահմանած գծերը, կհայտնվեն նրանց սեւ ցուցակում։
Այծեղջյուր կանայք լռում են և շատ են դիմանում, բայց երբ նրանց համբերությունը սպառվում է, նրանք անխիղճ են գործում։ Նրանք հիշում են դժգոհությունները և կարող են մարդուն ընդմիշտ հեռացնել իրենց կյանքից:
Խոյ կանայք փնտրում են տղամարդու, ով անկեղծորեն կհիանա իրենցով և կախված կլինի նրանցից։ Եթե տեսնեն, որ ուրիշին գրավում է իրենց զուգընկերը, նրան չեն պահի ու դուրս կվռնդեն։ Խոյերը կարող են արտահայտել իրենց զայրույթը կոպիտ խոսքերով կամ նույնիսկ ոչնչացնել ունեցվածքը, նախքան մարդուն բաց թողնելը:
Կարիճներն անմիջապես չեն վիրավորվում և ձգտում են հասկանալ, թե ինչու ինչ-որ մեկն արեց այն, ինչ արեց։ Եթե նրանք հասկանան, որ իրենց օգտագործել կամ խաբել են, նրանք կարող են մարդուն ընդմիշտ հեռացնել իրենց կյանքից:
Աղեղնավորները հպարտ, անկախ և բաց անհատականություններ են։ Նրանք սովոր չեն ենթարկվել և միշտ պայքարում են արդարության և իրենց իդեալների համար։