Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է

Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է

Հայտնի արտիստ Միխայիլ Բոյարսկին շտապ հոսպիտալացվել է Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներից մեկում։ Նա սրտի հետ կապված խնդիրներ ունի, հայտնում է 112 տելեգրամյան ալիքը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության։ Սա Բոյարսկու երկրորդ հոսպիտալացումն է վերջին մեկ ամսվա ընթացքում.

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Բոյարսկին շտապ հոսպիտալացվել էր Սանկտ Պետերբուրգի Մարիինյան հիվանդանոց։ Նրա որդու՝ Սերգեյի խոսքով՝ դերասանը սրտի կաթված էր ստացել։

Դեկտեմբերի 26-ին Միխայիլ Սերգեևիչը դարձավ 74 տարեկան։ Բոյարսկին մինչ օրս խաղում է թատրոնում և կինոյում։