20-ամյա դաղստանցի բլոգեր Հասբիկը դարձել է միլիոնատեր

Մախաչկալայից բլոգեր Խասբուլա Մագոմեդովը, ով համացանցում հայտնի է որպես Հասբիկ, դարձել է դոլարային միլիոնատեր։ Forbes-ը հաշվարկել է, թե որքան է կարողացել վաստակել նա երեք տարվա ընթացքում։ 20-ամյա բլոգերը վաստակել է 2,2 մլն դոլար, որը կազմում է 160 մլն ռուբլի։ Գումարի մեծ մասը, ըստ մասնագետների, Հասբիկը վաստակել է YouTube-յան տեսանյութերի և UFC-ի հետ պայմանագրի շնորհիվ։ Ըստ Forbes-ի՝ ավելի քան 400,000 մարդ բաժանորդագրվել է Մագոմեդովի YouTube ալիքին և նրա Instagram-ի էջին։
93 սմ հասակով Հասբիկը սկսել է հայտնիություն ձեռք բերել 2019 թվականին։ 2022 թվականին նա հինգ տարվա պայմանագիր է կնքել UFC-ի հետ։ Անցյալ աշնանը Հասբիկը երկրպագուների հանդիպում անցկացրեց Արգենտինայի Բուենոս Այրեսում: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բլոգերի հետ հանդիպման տոմսերն արժեցել են 3-ից 18 հազար դոլար։