ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերել

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերել

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Վայոց ձորի մարզի պարեկները ապրիլի 3-ին Երևան-Մեղրի ճանապարհի 133-րդ կմ-ին հայտնաբերել և ոստիկանության Եղեգնաձորի բաժին են տեղափոխել 35-ամյա Սասուն Ա.-ին: Նա 2019 թ. մարտի 25-ից ՌԴ Նովոռոսիյսկ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին: