ՌԴ-ում կարուսելն ընթացքից պոկվել է․ 15-ամյա երեխաները ուղեղի ցնցումով տեղափոխվել են հիվանդանոց (տեսանյութ)

ՌԴ-ում կարուսելն ընթացքից պոկվել է․ 15-ամյա երեխաները ուղեղի ցնցումով տեղափոխվել են հիվանդանոց (տեսանյութ)

Երկու 15-ամյա աղջիկներ տուժել են Ռուսաստանում Օրեխովո-Զուևոյի զբոսայգում գտնվող կարուսելի ընկնելու հետևանքով:

Դեպքը տեղի է ունեցել երեկ։ Դեպքի տեսանյութն այսօր հայտնվել է սոցիալական ցանցերում։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից մեկի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում։

Դատախազությունը հետաքննություն է սկսել։ Հարուցվել է քրեական գործ՝ «Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցում» հոդվածով։

Տեսանյութն՝ այստեղ