Վրաստանը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև չեզոք միջնորդ լինելու պատրաստակամության մասին

Վրաստանը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև չեզոք միջնորդ լինելու պատրաստակամության մասին

Վրաստանը պատրաստ է հանդես գալ որպես օբյեկտիվ և չեզոք միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններում։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Վրաստանը, որպես երկու երկրների անաչառ, չեզոք, օբյեկտիվ բարեկամ (Հայաստանի և Ադրբեջանի) շահագրգռված է, որ մեր տարածաշրջանում հաստատվի երկարաժամկետ խաղաղություն և կայունություն»,- ասել է Ղարիբաշվիլին՝ Թբիլիսիում Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպմանը։

Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունն ուրբաթ ավելի վաղ հայտնել էր, որ Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհի» ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը, որին Ղարիբաշվիլին հանդես է եկել որպես միջնորդ։ Հանդիպումը տեւել է մի քանի ժամ։

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld