Փաշինյանը ներկայացրեց պետություն ունենալու և այն պահելու ճանապարհը

Պետությունը և ՀՀ-ն կարող է հարատևել միայն իր քաղաքացիների՝ պետություն ունենալու կամքի առկայությամբ։ Այդ մասին այսօր կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ չափահաս բոլոր քաղաքացիների եկամուտների հայտարարագրման ինստիտուտի ներդրումն էլ հենց դրա մի մասն է, այն ցույց կտա՝ քաղաքացին ցանկություն ունի՞ պետություն ունենալու։

Բացի այդ, Փաշինյանը նաև անշարժ գույքի գույքահարկի գանձման մասին հիշեցրեց, ըստ որի՝ այժմ անշարժ գույք ունեցող բոլոր մարդիկ գույքահարկ են վճարում, թեև նախորդ տարի կար շեմ, որից ներքև գույքահարկ չէր վճարվում։

«Մենք ասացինք, որ եթե մարդու գույքահարկի շեմն անգամ հարյուր դրամ է, նա պետք է վճարի։ Դա պետություն ունենալու քաղաքացու կամքի մասին է խոսում»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։