«Black Lives Matter» գրառումը Սպիտակ տան մոտակայքից կհեռացվի

«Black Lives Matter» գրառումը Սպիտակ տան մոտակայքից կհեռացվի

Վաշինգտոնում մտադիր են հեռացնել Սպիտակ տան մոտ ասֆալտի վրա տեղադրված հսկայական «Black Lives Matter» («Սևերի կյանքը հուզում է») ցուցանակը։ Այս մասին գրել է «Washington Post» թերթը։

Գրությունը հանելու որոշումն արդեն հաստատել է Վաշինգտոնի սեւամորթ քաղաքապետ Մյուրիել Բոուսերը։

Նա ընդգծել է, որ այս խոսքերը ժամանակին օգնել են «դիմանալ դժվարին ժամանակաշրջանին», սակայն այժմ դրանք պետք է հեռացվեն։