Քյոլնում քանդեցին Հայոց Ցեղասպանության հուշակոթողը․ Զոհրաբյան

Երբ իշխանությունդ թրքահպատակ է, իսկ Գերմանիայում դեսպանդ տրյապկա։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը․
«Քյոլնում քանդեցին Հայոց Ցեղասպանության հուշակոթողը
Երբ իշխանությունդ թրքահպատակ է, իսկ Գերմանիայում դեսպանդ տրյապկա, ահա էսպես բոլոր երկրներում՝ թուրք-հայկական «գալուբոյ ագանյոկին» ընդառաջ, ապամոնտաժվելու են Հայոց Ցեղասպանության հուշակոթողները՝ ինչպես երեկ դա արեցին
գերմանական Քյոլնի իշխանությունները։
Ու քանի դեռ Նիկոլն ու նիկոլականությունը կա, չզարմանաք, որ մի լուսապայծառ արարատյան առավոտ էլ ապամոնտաժվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը»։