Անվտանգության աշխատակիցները պելմենների համար մի զույգի են մահակներով ծեծի ենթարկել․ ՌԴ (տեսանյութ)

Լենինգրադի մարզում անվտանգության աշխատակիցները մի զույգի են պելմենների համար մահակներով ծեծի ենթարկել։
Երիտասարդները գնել են անորակ կիսաֆաբրիկատ ու որոշել կարգավորել իրավիճակը։ Մինչ աղջիկը փորձել է տեսախցիկով նկարահանել խանութի բոլոր խախտումները, վաճառողուհին կանչել է անվտանգության աշխատակիցներին, որոնք մահակներով ծեծել են հաճախորդի ամուսնուն։
«Մանրածախ խանութում շատ ապրանքներ չունեն պիտանելիության ժամկետներ կամ պիտակներ»,- ասել է աղջիկը «ՌԵՆ ՏՎ»-ին։ Նրա խոսքով՝ նման խախտումներ կան անգամ մանկական ապրանքների մեջ։
ԶԼՄ-ի զրուցակիցը նշել է, որ չի հասցրել նկարահանել ծեծը։ Նկատելով նրա երկար բացակայությունը՝ աղջիկը դուրս է եկել փողոց։ Այնտեղ նա տեսել է ամուսնուն, ով արյան մեջ է եղել։