Ֆիլիպ Կիրկորովի հայրը երկրորդ անգամ վարակվել է կորոնավիրուսով

Ֆիլիպ Կիրկորովի հայրը երկրորդ անգամ վարակվել է կորոնավիրուսով

Բեդրոս Կիրկորովի կորոնավիրուսի թեստն անսպասելիորեն դրական արդյունք է ցույց տվել։ Ռուսական էստրադայի 54-ամյա փոփ արքայի հայրը կրկին բարդ հիվանդության է բախվել։

Հիվանդության առկայության մասին 89-ամյա Բեդրոսը պատահաբար է իմացել։ «Цвет настроения синий» հիթի կատարողի տանը նկարահանվել է շոու՝ նվիրված նրա գալիք հոբելյանին։ Անվտանգության նպատակով նախագծի բոլոր մասնակիցներին անհրաժեշտ էր անցնել էքսպրես-թեստավորում։

Պարզվել է, որ Կիրկորով-ավագը կրկին վարակվել է քովիդով: Երաժշտի հորն անմիջապես տեղափոխել են հիվանդանոց՝ հասկանալու համար, թե ինչ վիճակում են նրա թոքերը։ Բժիշկները վստահեցրել են, որ անհանգստանալու պատճառ չկա, սակայն մնացել է հիվանդանոցում՝ դինամիկային հետեւելու համար։ Նրան տեղափոխել են սրտաբանական բաժանմունք։ Բեդրոսն արդեն վերականգնվում է եւ մտածում է, թե ինչ պետք է անի, երբ դուրս գա բժշկական հաստատությունից: