Ադրբեջանի նոր պահանջը Հայաստանին 

Ադրբեջանի նոր պահանջը Հայաստանին 

Ադրբեջանի և Հայաստանի հաշտեցումը հնարավոր է, եթե հայերը ներողություն խնդրեն. սա է պաշտոնական Բաքվի հերթական պահանջը Երևանին:

«Երևանն անհիմն մեղադրանքներ է ներկայացնում Բաքվին, Ղարաբաղի հայ բնակիչների շրջափակում չկա», - Arab News-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Այն, ինչ առաջարկում է Ադրբեջանը, երթուղիների դիվերսիֆիկացումն է, իսկ կարևոր ճանապարհներից մեկը Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտն է»,- ասել է նա։

Հաջիևի խոսքով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանն ամբողջությամբ վերականգնել է այս ճանապարհը, նա ունի նյութատեխնիկական մեծ հնարավորություններ։

Հիշեցնենք, Արցախը շրջափակված է ավելի քան ինը ամիս: Հայկական երկորդ պետությունում հումանիտար խորը ճգնաժամ է, համատարած սով: