ԵԱ. Մարիամ Մկրտչյանը հաղթել է ադրբեջանցուն

ԵԱ. Մարիամ Մկրտչյանը հաղթել է ադրբեջանցուն

Ավարտվել է Եվրոպայի կանանց 23-րդ առաջնության նախավերջին՝ 10-րդ խաղափուլը:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ այս փուլում հաղթել են Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը և Լիլիթ Մկրտչյանը:

Մարիամը պարտության է մատնել ադրբեջանցի շախմատիստուհի ՄՎ Գյունայ Մամեդզադեին:
Աննա Սարգսյանի խաղը ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:

Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը 10 հնարավորից վաստակել են 7 միավոր և համապատասխանաբար զբաղեցնում են 6-րդ և 9-րդ հորիզոնականները:

Լիլիթ Մկրտչյանը և Մարիամ Մկրտչյանը վաստակել են 6.5 միավոր և համապատասխանաբար զբաղեցնում են 15-րդ և 18-րդ հորիզոնականները: