ԱՄՆ-ը Հարավային Կովկասը դիտարկում է որպես Մոսկվայի դեմ «երկրորդ ճակատ» բացելու ցատկահարթակ․ Միխայիլ Գալուզին

ԱՄՆ-ը Հարավային Կովկասը դիտարկում է որպես Մոսկվայի դեմ «երկրորդ ճակատ» բացելու ցատկահարթակ: РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Վաշինգտոնը վաղուց չէր թաքցնում, որ Հարավային Կովկասը դիտարկում է որպես Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու ցատկահարթակ», - ասել է նա:
Նրա խոսքով, «այս ամենը սկզբունքորեն հակասում է տարածաշրջանի ժողովուրդների իրական շահերին»։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել էր, որ Հայաստանը «Արևմուտքի առաջարկով կամ թելադրմամբ» ցուցադրում է իր արտաքին քաղաքականությունն արմատապես վերակողմնորոշելու մտադրությունը։ «ԱՄՆ-ի և Եվրամիության գործողությունները ենթակա են Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու նպատակին»,- ընդգծել է դիվանագետը։