Սխալ, որն առաջացնում է ճարպ որովայնի հատվածում

Ավելորդ քաշը թաքցնում է դեպրեսիան եւ անհանգստությունը. նշել է բժիշկը:
Սխալ սնունդ։ Որովայնի հատվածում ճարպի կուտակման ամենատարածված պատճառը սխալ սնունդն է։ Հարկավոր է ուշադրություն դարձնել սննդի ընտրությանը՝ նախապատվություն տալով առողջ սննդին, նվազեցնելով օգտագործվող կալորիաների ու ճարպերի քանակը։
Որոշակի մթերք յուրացնելու անկարողություն։ Այս խնդրի հետևանքով նյութափոխանակության համակարգում խնդիրներ են առաջանում, սկսում է անհանգստացնել որովայնի փքվածությունը։
Նստակյաց կենսակերպ։ Պարբերական ֆիզիկական վարժությունները պարտադիր են առողջ քաշը պահպանելու համար։ Լավագույն տաբերակը շաբաթվա ընթացքում երեք անգամ մարզվելն է։
Հորմոնալ փոփոխություններ։ Հորմոնալ փոփոխությունները ևս կարող են ճարպի կուտակման մեղավոր դառնալ։ Հավասարակշռված սնունդը շատ կարևորէ հորմոնալ ֆոնի կարգավորման համար։
Սխալ կեցվածք։ Ողնաշարի սխալ դիրքի պատճառով կարող է որովայնը մեծ երևալ։