Ալիևը պատրաստ էր ճանաչել Արցախը, բայց հիմա դրոշ է տեղադրում Վերածննդի հրապարակում․ Ջամալյան

Իլհամ Ալիևը փակ դռների ետևում ասում էր՝ ինձ ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, այսինքն, հայոց դիվանագիտությունը հասել էր այնպիսի հաջողության, որ հակառակորդ երկրի ղեկավարը խոստովանում էր՝ անելանելի իրավիճակում է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։

«Հիմա ասում են, թե մենք նախկինում ունեցել ենք միայն թալան, միայն արատներ, ոչ ավելին։ Փոխարենը դատում են դիվանագիտական, ռազմական հաղթանակի սիմվոլներին, որպեսզի ազգը հոգեբանորեն չվերականգնվի։ Մեր սերունդները հետո տեսնելու են, որ 2016-2017 թվականներին հայոց դիվանագիտությունը հասել էր նրան, որ կնքվեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերը, որով Ալիևը, ըստ էության, ճանաչել է Արցախի այն ժամանակվա սահմանների անխախտ լինելը, բայց 7 տարի անց Ալիևը դրոշ է տեղադրում Վերածննդի հրապարակում»,- ասաց Ջամալյանը՝ հավելելով, որ սրա պատճառը պետական իմունիտետի թուլացումն է։

Մանրամասները՝ տեսանյութում