Ավետիք Չալաբյանի ազատությունը սահմանափակվել է մոտ երկու տարով

Ավետիք Չալաբյանի ազատությունը սահմանափակվել է մոտ երկու տարով

Հասարակակն գործիչ Ավետիք Չալաբյանի ազատությունը 1 տարի 11 ամիս 5 օր ժամկետով սահմանափակվել է։ Այսպիսի որոշում է կայացրել դատարանը։

Չալաբյանին նաև արգելվել է մասնակցել հավաքներին և այլ հանրային միջոցառումների, վայրը փոփոխել առանց իր վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության։ 

Գործիչը մեղադրվում է անձանց հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար։