Զինծառայողների առողջության համար գումարներ են հավաքում. բոլոր դեպքերի հետքերով գնում ենք. նախարար
Զինծառայողների առողջության համար գումարներ են հավաքում։ Այդ մասին այսօր ԱԺ-ում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա հավելեց, որ բոլոր դեպքերի հետքերով գնում են:
Նրա խոսքով՝ ՀՀ-ում առկա բոլոր ծրագրերի շրջանակում մեր զինծառայողներն անվճար բուժօգնություն են ստանում։
«Բայց կան ծառայություններ, որոնք հասանելի չեն Հայաստանում, դրա համար պետությունը գումար է տրամադրում»,- նշեց նա։
Բայց և այնպես, Անահիտ Ավանեսյանը նշեց՝ կան հավելյալ կարիքներ, որոնց մասին հայտարարություններ են արվում, իրենք գնում են այդ հայտարարությունների հետքերով։
Մանրամասները՝ տեսանյութում։