20-ամյա երիտասարդը կեղծ թղթադրամներ է պատրաստել և իրացրել. նա ձերբակալված է

20-ամյա երիտասարդը կեղծ թղթադրամներ է պատրաստել և իրացրել. նա ձերբակալված է

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 16-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերել, կեղծ թղթադրամներ պատրաստելու, իրացնելու և պահելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 20-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են 19՝ 100-դոլարանոց, 2՝ 20 000-դրամանոց և 2՝ 1000-դրամանոց կեղծ թղթադրամներ:

Երիտասարդը և հայտնաբերված կեղծ թղթադրամները ներկայացվել են

Արաբկիրի քննչական բաժին:

Կատարվում է նախաքննություն: