Ուկրաինան և ԱՄՆ-ն կարող են համաձայնության գալ. նոր մանրամասներ

Ուկրաինան և ԱՄՆ-ն կարող են համաձայնության գալ. նոր մանրամասներ

Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բնական պաշարների վերաբերյալ համաձայնագրի նախագիծը վերջնականապես պատրաստ է և կարող է ստորագրվել արդեն այսօր՝ ապրիլի 30-ին, գրել է «Bloomberg»-ը։

Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն է Վաշինգտոնում փաստաթուղթը ստորագրելու։

Ըստ համաձայնագրի՝ Միացյալ Նահանգները և Ուկրաինան կձգտեն ստեղծել պայմաններ «հանքարդյունաբերության, էներգետիկայի և դրանց հետ կապված տեխնոլոգիաների ոլորտում ներդրումների ավելացման» համար։

Ուկրաինան և Միացյալ Նահանգները կստեղծեն համատեղ հիմնադրամ՝ ներդրումային նախագծերը կառավարելու համար։ Bloomberg-ի տվյալներով՝ Միացյալ Նահանգները համաձայնել է, որ միայն Ուկրաինային տրամադրված ռազմական օգնությունը կհաշվարկվի հիմնադրամ ամերիկյան ներդրման մեջ։

Գործակալության կողմից մեջբերված համաձայնագրից քաղվածքների համաձայն՝ փաստաթուղթը նախատեսված է Վաշինգտոնի և Կիեւի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման համար՝ որպես Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությունից հետո Ուկրաինայի վերականգնման մի մաս։

«РБК-Ուկրաինան» գրել է, որ ԱՄՆ-ն և Ուկրաինան կարող են այսօր ստորագրել բնական պաշարների վերաբերյալ համաձայնագիր։ Հրատարակության աղբյուրները հայտնել են, որ Յուլիա Սվիրիդենկոն արդեն Վաշինգտոնում է։