Ինչպես նիհարել առանց դիետաների

Շատերը նիհարելու համար առաջարկում են զանազան դիետաներ, դեղամիջոցներ, որոնց օգտագործումը հաճախ վատ հետևանքներ է ունենում օրգանիզմի համար: Ստորև մենք ներկայացրել ենք խորհուրդների շարք։
Սնվեք առնվազն 4 ժամը մեկ, համեմատաբար փոքր բաժիններով: Եթե դուք երկար ժամանակ քաղցած մնաք, ապա սովի զգացումը կստիպի ձեզ ուտել ավելին, քան անհրաժեշտ է ձեր օրգանիզմին և դուք ոչ միայն չեք նիհարի, այլևկգիրանաք: Միշտ ընտրեք ավելի փոքր չափերի ափսե Այս կանոնը շատերին է հայտնի, սակայն ոչ բոլորն են հավատում, որ այն աշխատում է:
Օգտագործեք ցածր կալորիականությամբ սնունդ Ռացիոնն ամբողջովին փոփոխել անհրաժեշտ չէ, ավելին` դա կարող է ստրեսի ենթարկել ձեր օրգանիզմը: Նիհարելու համար ուղղակի փոխարինեք ձեր սովորական ուտեստները պակաս կալորիականությամբ անալոգներով, օրինակ փոխարինեք սովորական աղցանը առանց մայոնեզի աղցանով, կապուչինոյի փոխարեն ըմպեք էսպրեսսո և այլն: Տարբերությունը նկատելի է. երե օրինակ 1 բաժակ էսպրեսսոյի էներգետիկ արժեքը 30 կկալ է, ապա կապուչինոյինը` 260 կկալ:
Ցանկալի է օրական օգտագործել ոչ ավելին, քան 1200 կկալ: Նույնիսկ ամենաօգտակար սնունդը կերեք փոքր բաժիններով Նույնիսկ ամենաչգիրացնող սնունդը չափից մեծ քանակությամբ ուտելու դեպքում կարող է ոչ միայն չօգնել նիհարել, այլև ընդհակառակը` գիրացնել:
Այսպիսով, կստանաք անհրաժեշտ էներգիա, կմնաք կուշտ և ավելի քիչ ուտելիքի պահանջ կունենաք ճաշին, քիչ կուտեք և կնիհարեք: Պատրաստեք ավելի շատ ապուրներ Ապացուցված է, որ եթե օրինակ նույն քանակությամբ հավի միսը տապակելու փոխարեն պատրաստեք ապուր, ապա երկրորդ տարբերակում սնունդը ավելի դանդաղ կընկալվի: Այսպիսով դուք ավելի քիչ կուտեք և կմնաք հագեցված: Սակայն այս տարբերակով չարաշահել պետք չէ: Որպեսզի պահպանեք ատամների և մարսողական համակարգի առողջությունը, օգտագործեք նաև կոշտ սնունդ:Պետք է մտածել ոչ միայն նիհարելու, այլև ձեր առողջության մասին:
Կերեք ավելի քիչ տեսակի կերակուրներ Եթե ուզում եք նիհարել, սեղանին մի դրեք մեծ քանակությամբ տարբեր տեսակների կերակուրներ, քանզի ձեր մոտ ցանկություն կառաջանա դրանցից յուրաքանչյուրը համտեսելու: Սակայն, պետք չէ երկար ժամանակ սնվել միանման ուտեստներով, որովհետև ձեր օրգանիզմին անհրաժեշտ է նաև ուտեստների զանազանություն: Օգտագործեք ցածր յուղայնությամբ կաթնային ապրանքներ Կաթնային ապրանքները պարունակում են մեծ քանակությամբ կալցիում, որն օգնում է օրգանիզմից ավելորդ յուղերի դուրսբերմանը և հետևաբար ձեր նիհարելուն: Զբաղվեք Սպորտով Սպորտով զբաղվելը նպաստում է օգանիզմի ավելորդ յուղերի այրմանը և ակտիվացնում է նյութափոխանակությունը, ազդելով նաև պարապմունքներից հետո:
Ճիշտ է, սպորտով զբաղվելիս այրվում են հիմնականում ածխաջրերը, սակայն վերջիններիս վերականգնման ժամանակ այրվում են արդեն ավելորդ յուղերը և դուք նիհարում եք: Շատ շարժվեք Երբ մենք շարժվում ենք, մեր պուլսը արագանում է և օրգանիզմի կալորիաներն ավելի արագ են այրվում: