Թրամփը հայտարարել է, որ կայցելի Սաուդյան Արաբիա՝ 1 տրիլիոն դոլար ներդրումների դիմաց

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կայցելի Սաուդյան Արաբիա այն բանից հետո, երբ երկիրը համաձայնի 1 տրիլիոն դոլար ծախսել ամերիկյան ռազմական տեխնիկայի և այլ ապրանքների վրա։ Ասել է Թրամփը Օվալաձև աշխատասենյակում լրագրողներին։
Թրամփն ասել է, որ իր նախորդ այցը Սաուդյան Արաբիա հանգեցրել է 450 միլիարդ դոլարի գործարքի: Այս անգամ նա նոր առաջարկ է ներկայացրել՝ չորս տարվա ընթացքում 1 տրիլիոն դոլարի ներդրում:
«Վերջին անգամ, երբ ես գնացի Սաուդյան Արաբիա, նրանք ներդրեցին 450 միլիարդ դոլար... Հիմա նրանք ավելի հարուստ են դարձել, իսկ մենք բոլորս ծերացել ենք: Ուստի ես ասացի՝ «Ես կանեմ, եթե դուք վճարեք տրիլիոն դոլար», 1 տրիլիոն դոլար ամերիկյան ընկերություններին չորս տարվա ընթացքում: Եվ նրանք համաձայնեցին դա անել, ուստի ես պատրաստվում եմ մեկնել այնտեղ»: