Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պատրաստվում է աշխարհի առաջնությանը

Ֆուտզալի 2024թ աշխարհի առաջնության որակավորման փուլին պատրաստվելու համար Հայաստանի հավաքականն ապրիլի 2-6-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին և առաջիկա հանդիպումներին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Լուան Մյուլլեր - «Ֆունդաո» (Պորտուգալիա)
Էմին Ղարաբեքյանս - «Իրաքոմ» (Իրան)
Արթուր Մկրտչյան - «ՖԱ Երևան»
Ռոդրիգինյո - «Նորնիկել» (Ռուսաստան)
Վլադիմիր Սանոսյան - «Նորնիկել» (Ռուսաստան)
Ժոաո Գիլյերմե Կարվալյո - «Գազպրոմ-Յուգրա»(Ռուսաստան)
Լուկաս Ռոզենսկի - «Ալ Թադամոն» (Քուվեյթ)
Վիտինյո - «Վիներ Նոյշտադտ» (Ավստրիա)
Նիկիտա Խրոմիխ - «Տորպեդո» (Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան)
Սարգիս Մարգարյան - «ՎՌԶ Գոմել» (Բելառուս)
Դավիդ Ասլանյան - «ՎՌԶ Գոմել» (Բելառուս)
Արթուր Մելքոնյան - «Ուխտա» (Ռուսաստան)
Սարո Գալստյան - «ՖԱ Երևան»
Գարեգին Մաշումյան - «ՖԱ Երևան»
ՀամլետՄանուկյան - «ՖԱ Երևան»
Ռաֆիկ Մելիքյան - «ՖԱ Երևան»
Արամ Սարգսյան - «ՖԱ Երևան»
Միհրան Դերմենջյան - «ՖԱ Երևան»
Գեղամ Թումբարյան - «ՖԱ Երևան»
Արմեն Դավիդյան - «ՖԱ Երևան»
Ապրիլի 6-ին ֆուտզալի Հայաստանի հավաքականը կմեկնի Բուլղարիայի Վառնա քաղաք, որտեղ ապրիլի 8-ին ուժերը կչափի Շոտլանդիայի, ապրիլի 9-ին՝ Բուլղարիայի, ապրիլի 11-ին՝ Կոսովոյի հավաքականների հետ։