ՀՀ գերբը փոփոխելու ուղղությամբ դեռ աշխատանքներ չկան․ Անդրեասյան

Այս պահին որևէ ձևաչափ չկա ՀՀ գերբը փոփոխելու ուղղությամբ։ Հարցը ձևակերպված է և դրա շուրջ պետք է մտածել, բայց ավելի կոնկրետ աշխատանքային պրոցես չկա։ Այս մասին այսօր Կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով MediaHub-ի այն հարցին, թե արդյոք նախարարությունում քննարկվում է ՀՀ գերբի փոփոխության հարցը, քանի որ, ըստ Փաշինյանի, դրա վրա պատկերված խորհրդանիշներն առնչություն չունեն նորանկախ Հայաստանի հետ։ 

Անդրեասյանը նշեց, որ առաջին հերթին պետք է պրոֆեսիոնալ մարդկանց կարծիքները լսի։ 

Մանրամասները՝ տեսանյութում