Իսրայելը պատրաստ է Երուսաղեմում ընդունել Պուտին-Զելենսկի հնարավոր հանդիպումը

Իսրայելը հաստատել է ՌԴ և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հնարավոր հանդիպումը Երուսաղեմում անցկացնելու պատրաստակամությունը. այդ մասին հայտնել է ՌԴ-ում Իսրայելի դեսպանը:
Նա հավելել է, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունները կարող են հանդիպումներ ունենալ Երուսաղեմում, ինչպես եղել է Ստամբուլում։